National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.02.2016
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ-ի թեկնածուին կներկայացնի խորհրդարանին
1 / 5

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ փետրվարի 12-ին քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը:

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու. ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Հովհաննես Մարգարյանը առաջադրել էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, Տիգրան Ուրիխանյանն առաջադրել էր Նարեկ Ալոյանի թեկնածությունը, պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Ռոբերտ Սարգսյանը, Հրանտ Գրիգորյանը, Լեւոն Մարտիրոսյանը եւ Վահրամ Մկրտչյանն առաջադրել էին Արման Թաթոյանի թեկնածությունը:

Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանն ու Հովհաննես Սահակյանը ներկայացրել են իրենց կողմից առաջադրված թեկնածուներին, նրանց անցած ճանապարհն ու ծավալած գործունեությունը, իսկ թեկնածուները ներկայացրել են այն հիմնական հայեցակարգային դրույթները, որոնք պատկերացնում են ՄԻՊ-ի պաշտոնը ստանձնելիս: Այնուհետեւ թեկնածուները պատասխանել են հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին ՄԻՊ-քաղաքացիական հասարակություն-ժողովուրդ կապին, պաշտոնավարման ընթացքում իրականացվելիք աշխատանքի բարդություններին եւ այլն:

ՄԻՊ-ի թեկնածուների վերաբերյալ ելույթով հանդես են եկել պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արծվիկ Մինասյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հովհաննես Մարգարյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ Հովհաննես Սահակյանը:

ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրված թեկնածուներից Զարուհի Փոստանջյանին կողմ է քվեարկել 5, դեմ` 6 պատգամավոր, Նարեկ Ալոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 2 պատգամավոր, իսկ Արման Թաթոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 7, դեմ` 4 պատգամավոր: Այսպիսով` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ-ի պաշտոնի համար խորհրդարանին է ներկայացնելու Արման Թաթոյանի թեկնածությունը:

Օրակարգի երկրորդ հարցը Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու մասին կարգն էր: Համաձայն կարգի` մինչեւ 15 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով պաշտպանի պաշտոնում ընտրվելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հանձնաժողովի որոշումը: ԱԺ առաջիկա լիագումար նիստի ժամանակ ՄԻՊ-ի թեկնածուին ելույթի համար կտրամադրվի 30 րոպե, այնուհետեւ սահմանված կարգով նրան կտրվեն հարցեր, հանձնաժողովի ներկայացուցիչներին եզրափակիչ ելույթների համար կտրամադրվի 15 րոպե, իսկ ՄԻՊ-ի թեկնածուին եզրափակիչ ելույթի համար` 20 րոպե ժամանակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am